ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում նոր ուսումնական շրջանին նախապատրաստվելու շրջանակում կանցկացվեն հրահանգչական-մեթոդական պարապմունքներ բաժանմունքների, տանկերի, հետևակի մարտական մեքենաների, անձնակազմերի և հաշվարկների հրամանատարների հետ: Տեղեկությունը հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը։
«Հավաքների ընթացքում սերժանտական կազմին կցուցադրվեն վաշտային մարտավարական խմբի գործողությունները ժամանակակից ռազմական տեխնիկայի, կապի, հետախուզության նորագույն համալիրների, անօդաչու ավիացիայի, նավիգացիոն միջոցների և հանդերձանքի կիրառմամբ տարբեր խնդիրների կատարման ժամանակ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Զինծառայողները կմասնակցեն տեսական և գործնական պարապմունքների` ուսումնամարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և անցկացման մեթոդիկայի գիտելիքների ու հմտությունների ստուգմամբ:
Հավաքները կանցկացվեն Գյումրու և Երևանի կայազորների ստորաբաժանումների հրամանատարների ղեկավարությամբ: