ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Եվրոպական հեռարձակողների միությունը, որը «Եվրատեսիլ-2023» երաժշտական մրցույթի կազմակերպիչն է հանդիսանում, մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքը` եզրափակիչում հանդես գալ տեսաուղերձով: Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը։
«Եվրատեսիլը միջազգային ժամանցային շոու է, որը կարգավորվում է ստեղծման օրվանից հաստատված խիստ կանոններով և սկզբունքներով։ Մրցույթի հիմնաքարերից մեկը նրա ոչ քաղաքական բնույթն է»,- հայտարարել է միության ներկայացուցիչը։
Նրա խոսքով` այդ սկզբունքը բացառում է մրցույթի շրջանակում քաղաքական կամ նմանատիպ հայտարարություններ անելու հնարավորությունը:
«Չնայած «Եվրատեսիլ» մրցույթում հանդիսատեսին դիմելու Զելենսկու խնդրանքը գովելի մտադրությունների պատճառով է։ Այն, ցավոք, չի կարող բավարարվել Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ղեկավարության կողմից, քանի որ հակասում է մրցույթի անցկացման կանոններին»,-նշել են EBU-ի մամուլի ծառայությունում:
«Եվրատեսիլը» երգի միջազգային մրցույթ է, որն անցկացվում է հյուրընկալող երկրի և Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կողմից, եվրոպական պետությունների մեծ մասը ներկայացնող երգիչների կատարմամբ: Այն անցկացվում է 1956 թվականից ի վեր ամեն տարի, բացառությամբ 2020 թվականի, երբ մրցույթը չեղարկվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով:
«Եվրատեսիլը» մրցութային հիմունքներով ամենաերկար իրադարձությունն է հեռուստատեսային ուղիղ հեռարձակմամբ։
Այս տարի մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին։