Բրյունետը «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչում ելույթ կունենա 17–րդ համարի ներքո

Հայաստանի պատվիրակը մայիսի 11-ին փայլուն ելույթ ունեցավ կիսաեզրափակիչում և անցավ եզրափակիչ փուլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող «Եվրատեսիլ-2023»–ում Հայաստանի պատվիրակ Բրյունետը մայիսի 13-ին եզրափակիչում ելույթ կունենա 17–րդ համարի ներքո։ Մրցույթի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակվել է մասնակիցների աղյուսակը։
Նշենք, որ եզրափակիչում ելույթ կունենան 26 երկրի մասնակիցներ։
Հիշեցնենք` մայիսի 9-ին տեղի էր ունեցել «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը, և եզրափակիչ փուլ են անցել հետևյալ երկրները` Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա:
Մայիսի 11–ին տեղի ունեցավ երկրորդ կիսաեզրափակիչը։ Բրյունետն իր «Future lover» երգով հաջողությամբ անցավ մրցույթի եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ փուլ անցան նաև Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան և Սլովենիան:
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։ Այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։