ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող «Եվրատեսիլ-2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Բրյունետը Future lover երգով հաջողությամբ անցավ մրցույթի եզրափակիչ փուլ:
Բրյունետը հիանալի ելույթ ունեցավ։ Նրա հետ բեմում հետաքրքիր շոու ցուցադրվեց, իսկ հանդիսատեսը բավականին ջերմ ընդունեց Հայաստանի ներկայացուցչին։ Երգի առաջին իսկ նոտաներից բուռն ծափահարություններ էին հնչում, որոնք շարունակվեցին ամբողջ ելույթի ընթացքում։
Այսօրվա մրցութային փուլից հետո բացի Հայաստանից եզրափակիչ անցավ ևս 9 երկիր` Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան և Սլովենիան:
Մայիսի 9-ին տեղի ունեցած առաջին կիսաեզրափակիչից հետո եզրափակիչ փուլ են անցել Նորվեգիան, Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան և Սերբիան:
Եզրափակիչում երգելու են նաև Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և նախորդ տարի հաղթած Ուկրաինայի ներկայացուցիչները:
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13–ին։