ԱԹՍ–ի հարվածից վիրավորում ստացած 2 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Մուրացանի հոսպիտալը. Արխիվային լուսանկար
Գերատեսչությունից հայտնում են, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կիրառած ԱԹՍ–ների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Ըստ ՊՆ–ի` առավոտյան զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։