Արմավիրում փրկարարները ջրանցքից 60-ամյա տղամարդու դի են դուրս բերել

Ջրանցք. Արխիվային լուսանկար
Ըստ ահազանգի` տղամարդու դին նկատվել է Տարոնիկ գյուղի թանգարանի ետնամասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Փրկարարներն այսօր Արմավիրի ջրանցքներից մեկից դի են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։
Նշվում է, որ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 15։43-ին։ Ըստ ահազանգի` Տարոնիկ գյուղի թանգարանի ետնամասում՝ ջրանցքի մեջ, տղամարդու դի է նկատվել, ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ահազանգով մեկնած փրկարարները ջրանցքից դուրս են բերել 60-ամյա Գ. Թ.- դին: