Արարատի մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանն ու ընկել ջրատարը

Ըստ պաշտոնական հաղորդագրության` տուժածներ չկան, կայքերից մեկը գրում է, սակայն, թե վարորդը հիվանդանոց է տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում վթարի է ենթարկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 12-ին` ժամը 15։07-ին, հայտնել են նաև, որ ծուխ է նկատվում։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ նույն դեպքի վերաբերյալ shamshyan.com-ը հայտնում է, որ վարորդը 31-ամյա Մհեր Կիրակոսյանն է, որը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում վթարված ավտոմեքենան