Վրաստանի վարչապետը ողջունել է Ռուսաստանի որոշումը

Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի կառավարության ղեկավարը դրական է համարում այն ամենը, ինչը հեշտացնում է երկրի քաղաքացիների կյանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դրական է համարում Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի և թռիչքների արգելքի վերացումը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Բոլոր այն լուծումները, որոնք կհեշտացնեն մեր քաղաքացիների կյանքը, տեղաշարժը և գործարար գործունեությունը, դրական են և ողջունելի»,-լրագրողներին ասել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ռուսաստանը չեղարկեց Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, որը գործում էր 2000 թվականից։ Այն դեպքում, երբ Վրաստանը միակողմանիորեն չեղարկել էր վիզաները 2012 թվականի սկզբին։
Վրաստանի Ռուսաստանի հետ դիվանագիտական կողմը խզել է 2008 թվականի օգոստոսյան հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսեթիա) անկախությունը։ Ավիահաղորդակցությունը երկրների միջև դադարեցվել էր Մոսկվայի կողմից միակողմանիորեն 2019 թվականին։ Պատճառը Թբիլիսիում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն էին, որոնք տեղի ունեցան Վրաստանի խորհրդարանի շենքում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հայտնվելուց հետո։
ԱՄՆ–ն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ