ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի և Սիրիայի առաջնորդների հնարավոր հանդիպման մասին։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu»-ն:
Չավուշօղլուն այդ մասին խոսել է` մեկնաբանելով Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը, որը կայացել է մայիսի 10-ին Մոսկվայում:
«Սկզբում մենք երկկողմ բանակցություններ անցկացրինք Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Այնուհետև կայացավ քառակողմ հանդիպումը»,- ասել է թուրք նախարարը։
Նրա խոսքով` առաջնահերթությունների թվում քննարկվել են Սիրիայի սահմանների անվտանգության և տարածքային ամբողջականության հարցերը:
Թուրքիան, նրա խոսքով, երբեք տարածքային հավակնություններ չի ունեցել Սիրիայի նկատմամբ, Անկարայի նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է:
Չավուշօղլուն նշել է, որ կողմերը խոսել են նաև Սիրիայում քաղաքական գործընթացի վերսկսման և կայունության հաստատման ուղիների մասին։
Թուրքիան, նրա խոսքով, երբեք տարածքային հավակնություններ չի ունեցել Սիրիայի նկատմամբ, Անկարայի նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է:
Չավուշօղլուն նշել է, որ կողմերը խոսել են նաև Սիրիայում քաղաքական գործընթացի վերսկսման և կայունության հաստատման ուղիների մասին։
Նրա խոսքով` Մոսկվայում կայացած բանակցություններում որոշվել է շարունակել փոխարտգործնախարարների մակարդակով շփումները թուրք-սիրիական կապերի զարգացման ճանապարհային քարտեզ ստեղծելու համար: Աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև պաշտպանական գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներ:
«Մենք կշարունակենք շփումները արտգործնախարարների մակարդակով։ Երբ մշակվի ճանապարհային քարտեզը և ձևավորվի անհրաժեշտ հիմքը, հնարավոր են բանակցություններ առաջնորդների մակարդակով»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Մոսկվան առաջարկել է ՌԴ-Իրան-Թուրքիա-Սիրիա քառակողմ ձևաչափի շրջանակում (մայիսի 10-ին) արտգործնախարարների հաջորդ հանդիպման համար Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակել: