Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՊՆ

ՊՆ
Ադրբեջանական կողմը վաղ առավոտյան կրակ է բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Սոթքի ուղղությամբ լարվածությունը թուլացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։
Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ–ներ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում