Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ. ՊՆ

Զինծառայող
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։
Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ–ներ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում