ՔՊ–ն նիստ է արել. հարցերին պատասխանել են Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը

Քննարկվել են արտաքին քաղաքական և անվտանգային հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր` մայիսի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Տեղեկությունը հրապարակված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Նիստում քննարկվել են արտաքին քաղաքական և անվտանգային հարցեր։
«Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են նիստի մասնակիցների հարցերին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մայիսի 2–ին էլ տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությյան վարչության նիստը, որոշվել էր, որ կուսակցությունը երիտասարդական կառույց կունենա։