Քյարամյանը ՄԻԵԴ–ի վճիռների կատարման հետ կապված հարցեր է քննարկել Ստրասբուրգում

Ստրասբուրգում կայացած հանդիպումների ժամանակ Արգիշտի Քյարամյան անդրադարձ է կատարել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Ստրասբուրգում քննարկել է Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Քյարամյանը Ստրասբուրգ է մեկնել աշխատանքային այցով։ Ստրասբուրգում են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամները։
«Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ Նպատակն է գործարկել ՄԻԵԴ վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմը։ Նպատակ կա նաև խթանել քննարկումները միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների միջև»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը, և այդ առումով հատուկ կարևորվել է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։
ՄԻԵԴ-ը մերժել է. ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիների մասով միջանկյալ միջոց չի կիրառվի
Հատուկ անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։
Հանձնաժողովի անդամները հանդիպումներ են ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի հետ։
Բարձրաստիճան պատվիրակության անդամները մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու վերաբերյալ թեմատիկ քննարկմանը:
ՄԻԵԴ–ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գործ կա. Կիրակոսյան