ՊՆ–ն հորդորում է վիրավորների մասին չճշտված տեղեկություններ չհրապարակել

ՊՆ
Ադրբեջանական կողմը վաղ առավոտից կրակում է Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նշում է, որ անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին:
«Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։
Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ–ներ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում