Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Արխիվային լուսանկար
Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել է հրադադարի ռեժիմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը:
Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից:
«Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։