Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ի՞նչ վիճակում են ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողները

Զինծառայող
Ադրբեջանական կողմը վաղ առավոտից կրակում է Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը 3 վիրավոր ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած 3 զինծառայողների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Վարդենիսի զինվորական հոսպիտալից։
«Նրանց վիճակը բավարար է»,– ասաց մեր զրուցակիցը։
Վիրավորները վիրահատության կարիք ունեն, թե ոչ, այս պահին դեռ հստակ չէ։
Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։
Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ–ներ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում