Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ ՊՆ–ն հայտնում է ևս մեկ վիրավորի մասին

Հիվանդանոց. արխիվային լուսանկար
Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորների թիվն ավելացել է մեկով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը
«Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ գերատեսչության` ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։
Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ–ներ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում