ՀՀ կառավարությանը 92 300 000 եվրոյի վարկ կտրամադրվի բյուջեի պակասուրդը փակելու համար

Եվրո
«Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է 2023թ․–ի ապրիլի 4-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ՀՀ կառավարությանը 92 300 000 եվրո արժողությամբ վարկ կտրամադրի։
Վարկի նպատակը բյուջետային աջակցությունն է։
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել վարկային համաձայնագրի վավերացման ներպետական գործընթաց սկսելու` ֆինանսների նախարարության առաջարկին։
Որոշման հիմնավորման համաձայն՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, մասնավորապես` կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանմանը, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավմանն ուղղված միջոցառումներին ու բարեփոխումների իրականացմանը։
«Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է 2023թ․–ի ապրիլի 4-ին: