Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ ԱՆ–ն դատապարտում է Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից շտապօգնության մեքենայի թիրախավորման դեպքը

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունն ընդգծել է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից շտապօգնության մեքենայի թիրախավորման դեպքը։
«Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,– ասված է գերատեսչության հայտարարությունում։
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու փորձերը