ՌԴ–ում Հայաստանի դեսպանն ու Սվերդլովսկի մարզի ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերը

Դեսպանն ընդգծել է հայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Եկատերինբուրգում Սվերդլովսկի մարզպետ Եվգենի Կույվաշևի հետ հանդիպմանը քննարկել է միջտարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը։
ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը նշել են տարբեր, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական և հումանիտար-կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման համար առկա ներուժը:
Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարությանը բազմազգ և բազմակրոն տարածաշրջանում հայ համայնքին ազգային ինքնության պահպանման համար ընձեռված հնարավորությունների համար:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
Դեսպանն ընդգծել է հայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
Դիվանագիտական առաքելության ղեկավարը ներկայացրել է «Հայաստանի օրերը Սվերդլովսկի մարզում» նախագծի մտահղացումը, որը նոր լիցք կհաղորդի տարածաշրջանի հետ Հայաստանի մշակութային կապերի զարգացմանը:
Մարզպետն իր հերթին հայտնել է համատեղ ծրագրերի իրականացման շահագրգռվածության մասին` ավելացնելով, որ Հայաստանը Սվերդլովսկի մարզի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է:
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի ու Հայաստանի գործարարների հետ
Նշվել է նաև հայկական կողմի ակտիվ մասնակցությունը «Ինոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:
Հանդիպման ընթացքում Կույվաշևը Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությանը հրավիրել է 2023 թվականի օգոստոսին Եկատերինբուրգում կայանալիք համալսարանական սպորտի միջազգային փառատոնին: