Հայ-իրանական սահմանին մաքսանենգությունը կրճատվել է ՌԴ սահմանապահ զորքերի օգնությամբ․ ՊԵԿ

Հայաստանի մաքսային մարմինները բեռների մանրակրկիտ ստուգում են իրականացնում Իրանի հետ սահմանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի և ռուս սահմանապահների միջև համագործակցությունը մեծացնում է հայ-իրանական սահմանին մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետությունը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսային վարչության պետի տեղակալ Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ մաքսանենգ ապրանքների հայտնաբերումը գտնվում է ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ ռուս սահմանապահների շուրջօրյա հսկողության և ուշադրության ներքո:
«Կառույցները բավականին արդյունավետ և արագ են փոխգործակցում։ Այդ փոխգործակցության շնորհիվ մաքսանենգ ապրանքներ տեղափոխելը ավելի բարդ է դարձել»,-ասել է Սարգսյանը։
Վերջին 15 ամիսների ընթացքում «Ագարակ» անցակետում հայտնաբերվել է 3 հազար տուփ ծխախոտ, ավելի քան 120 շիշ ալկոհոլային խմիչք, թմրամիջոցներ (մարիխուանա, մետամֆետամին), արգելված բժշկական պատրաստուկներ («Ալպրազոլամ 0,5», «Ացետամինոֆեն Կոդեին 300/20», «Մեթադոն-5», «Քլորդիազեպոկիդ», «Կոբրա-150»): Բացի այդ, հայտնաբերվել են հորատման սարքի մասեր, գայլիկոններ, էլեկտրասարքավորումների մասեր և նույնիսկ 14,5 կգ ջայլամի կաշի։
Արդյունքում արձանագրվել է 9 վարչական և 8 քրեական իրավախախտում:
ՊԵԿ–ը թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում իրականացնում է ուժեղացված միջացառումներ