Գրոսմայստեր Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստերը 3 պարտիայում հաղթեց, 6 անգամ ոչ–ոքի խաղաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված «Jermuk Ashkhar» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:
Նա 9 հնարավոր միավորից վաստակեց 6–ը և զբաղեցրեց առաջին տեղը։
Սևյանն այս մրցաշարում ոչ մի պարտություն չկրեց` 3 պարտիա ավարտեց հաղթանակով, 6 անգամ ոչ–ոքի խաղաց։
Հայաստանը 7 ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում
Երկրորդից չորրորդ տեղերը հնգական միավորով կիսեցին Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Յակուբոևը, իրանցի Ամին Տաբատաբային և Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։
Մրցաշարն անցկացվեց Ջերմուկում մայիսի 3-ից 11-ը: Մրցանակային ֆոնդը 4 միլիոն դրամ է:
Հայաստանի 2 ներկայացուցիչ կմասնակցի «Olympic Esports Series» մրցաշարի եզրափակիչ փուլին