Երևանի 166 դպրոցում աշակերտներից մեկի հայրը ծեծել է 2 աշակերտի

Երևանի թիվ 166 դպրոց. Արխիվային լուսանկար
Երեխաները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 11-ին աշակերտներից մեկի հայրը մտել է դպրոց և հարվածներ հասցրել 9-րդ դասարանի երկու աշակերտների։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Ոստիկանություն 166 դպրոցից ժամը 12։57-ին հաղորդում է ստացել, որ հարձակվել են դպրոցի վրա։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դպրոցի 8-րդ դպրոցի սաներից մեկի հայրը վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու աշակերտների»,- ասաց Գաբրիելյանը։
Նրա խոսքով` երեխաները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին: