ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող «Եվրատեսիլ-2023»–ում Հայաստանի պատվիրակ Բրյունետը փայլուն ելույթ ունեցավ 2-րդ համարի ներքո։ Նա կատարեց Future lover երգը։
Նրա հետ բեմում հետաքրքիր շոու ցուցադրվեց, Բրյունետը նաև շլացուցիչ պարով հանդես եկավ։ Հանդիսատեսը բավականին ջերմ ընդունեց նրան, և երգի առաջին իսկ նոտաներից բուռն ծափահարություններ էին հնչում, որոնք շարունակվեցին ամբողջ ելույթի ընթացքում։
Հիշեցնենք` մայիսի 9-ին տեղի էր ունեցել Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ եզրափակիչ փուլ են անցել հետևյալ երկրները` Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13–ին։
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։
Այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է:
Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։