Բաքուն Ալիևի և Փաշինյանի` Քիշնևում նախատեսված հանդիպման մասին որոշում դեռ չի կայացրել

Ադրբեջանի ԱԳՆ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվածությունները կամրագրեն Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել, բայց մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կմասնակցի։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Բրյուսելյան հանդիպումն անցկացվելու է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ չնայած Սոթքի ուղղությամբ իրավիճակի սրմանը` մայիսի 14-ին մեկնելու է Բրյուսել՝ Ալիևի հետ բանակցությունների։ Փաշինյանը քիչ հավանական համարեց, որ կիրակի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի, քանի որ նախագիծը դեռ ամբողջությամբ համաձայնեցված չէ։