Արաբական «Flynas» ավիաընկերությունը հունիսից ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Երևան

Հանդիպման ժամանակ
Քննարկվել է Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Սաուդյան Արաբիայի առաջատար բյուջետային «Flynas» ավիաընկերությունը հունիսից ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Երևան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Նշվում է, որ կոմիտեին նախագահ Սիսիան Պօղոսեանը և նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը հանդիպել են «Flynas» ավիաընկերության ներկայացուցիչների հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սաուդյան Արաբիայից դեպի Հայաստան ուղիղ չվերթները, որոնք կմեկնարկեն հունիսից, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2007 թվականին հիմնադրված Flynas-ը բազավորվում է Խալիդ արքայի անվան օդանավակայանում (էր Ռիադ) միջազգային օդանավակայանում: Վերջին հինգ տարում «Flynas»-ը ճանաչվել է Մերձավոր Արևելքի առաջատար բյուջետային ավիաընկերություն: