ԱՄՆ պետքարտուղարն ու ԵԽ ղեկավարը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու ԵԽ նախագահ Շառլ Միշելը. Արխիվային լուսանկար
Նախատեսվում է քննարկել Ուկրաինային աջակցության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու ԵԽ նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և անդրատլանտյան գործընկերությանն առնչվող հարցեր։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը գրել է իր թվիթերյան էջում։
«Հաճելի է խոսել Եվրոպայի խորհրդի նախագահի հետ։ Այսօր քննարկելու ենք Ուկրաինային աջակցության հարցը»,– գրել է նա։
Նա նշել է, որ ԵԽ նախագահի հետ քննարկել է նաև Հարավային Կովկասում խաղաղության և անդրատլանտյան գործընկերության հարցը։
Ավելի վաղ ԵՄ-ից հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել մայիսի 14-ին Բրյուսելում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները վերջին անգամ կայացել են Վաշինգտոնում։
Նախարարները երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին: