Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ականանետ. ՊՆ

Սոթք. սահմանագիծ. Արխիվային լուսանկար
Տեղեկացվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի։ 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ականանետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։