ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վաղ առավոտյան բախվել են մարդատար մեքենան ու մոտոցիկլը։ Մոտոցիկլավարը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 10-ին, ժամը 07։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Keeway» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Հ․ Ս․)։Ղ
Փրկարարները մոտոցիկլիստինմոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։