Ուկրաինայի ԱԹՍ-ները փորձել են հարձակվել Վորոնեժի մարզում տեղակայված ռազմական օբյեկտի վրա

Ալեքսանդր Գուսև
Վորոնեժի մարզպետի խոսքով՝ այս պահին անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Վորոնեժի մարզում ռազմական օբյեկտի վրա հարձակման փորձ է կանխվել։ Տեղեկությունը Telegram-յան ալիքում հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
«Այսօր վաղ առավոտյան Վորոնեժի ռազմական օբյեկտում կանխվել է թշնամու երկու ԱԹՍ-ների հարձակման փորձը։ Ազդեցության միջոցառումների արդյունքում դրանցից մեկը շեղվել է ընթացքից և ընկել, երկրորդը խոցվել է և ոչնչացվել», - գրել է Գուսևը։
Զապորոժիեում ձերբակալվածները խոստովանել են Կիևի հրամանով ահաբեկչության նախապատրաստումը
Մարզպետի խոսքով՝ այժմ անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում։
Ղրիմի երկնքում հրթիռներ են խոցվել. իշխանություն