Ուկրաինայի անդամակցության որոշումը կախված չէ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարից. Բորել

Ժոզեպ Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է Կիևի` դաշինքին միանալու հեռանկարի հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ուկրաինայի հնարավոր անդամակցության որոշումը կախված է ոչ թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգից, այլ դաշինքի անդամներից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին, որոնք մեջբերում են ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։
Ավելի վաղ՝ ապրիլին, Ստոլտենբերգը Կիև կատարած այցի ժամանակ հայտնել էր, որ Ուկրաինան ի վերջո դաշինքի անդամ կդառնա:
«Դա կախված է ոչ թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից, այլ դաշինքի անդամներից», - ասել է Բորելը:
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մինչև հակամարտության ավարտը Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, բայց կցանկանար, որ գործընկերներն արդեն այսօր աջակցություն ցուցաբերեին դաշինք հրավիրելու տեսքով: 2022 թվականի սեպտեմբերի վերջին Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։
Ուկրաինային 2024 թ–ին կարող է ԵՄ-ից ևս 18 մլրդ եվրո օգնություն պետք լինել. ֆիննախ