Շվեյցարիայի իշխանությունը հայտնել է, որ երկրում ՌԴ ԿԲ-ի ավելի քան 8 մլրդ դոլարի ակտիվ կա

Ժնև
2022 թվականի մարտի 25-ից ՌԴ կենտրոնական բանկի պահուստների և ակտիվների կառավարման հետ կապված բոլոր գործառնություններն արգելված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Շվեյցարիայի կառավարությունը հայտնել է, որ երկրում Ռուսաստանի կենտրոնական բանկի մոտ 7,4 միլիարդ շվեյցարական ֆրանկի (ավելի քան 8 միլիարդ դոլար) ակտիվ կա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի ԿԲ–ի հայտարարագրված պահուստների և ակտիվների ընդհանուր գումարը, որոնք պահվում են Շվեյցարիայում, կազմում է մոտ 7,4 միլիարդ շվեյցարական ֆրանկ», - ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ 2022 թվականի մարտի 25-ից ՌԴ կենտրոնական բանկի պահուստների և ակտիվների կառավարման հետ կապված բոլոր գործառնություններն արգելված են։ Դա նշանակում է, որ բանկի ակտիվները սառեցված են։
ՌԴ-ն վճռական է տրամադրված. խաղաղության պայմանագիրը և ԱՄՆ-ում բանակցությունների ձախողումը