Ռուսաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ շենքը
Առաջիկայում ՌԴ–ն «համարժեք պատասխան միջոցներ» կձեռնարկի` իրավունք վերապահելով ընտրելու պատասխան գործողությունների ժամանակն ու բնույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Յացեկ Շչլյադևսկին։ Նրան բողոքի նոտա է հանձնվել Վարշավայի զինվորական գերեզմանում տեղի ունեցած միջադեպի պատճառով, որտեղ ՌԴ դեսպանին խանգարել են ծաղկեպսակ դնել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակած հաղորդագրությունից։
«Լեհ դիվանագետին ասվել է նաև, որ Վարշավայի կողմից հրահրված հակառուսական սանձազերծ վաքխանալիան դուրս է եկել հարևան պետությունների շփման սկզբունքների շրջանակից։ Օրինակները բազմաթիվ են», – հայտարարել են գերատեսչությունում նշելով, որ առաջիկայում ՌԴ–ն «համարժեք պատասխան միջոցներ» կձեռնարկի` իրավունք վերապահելով ընտրելու պատասխան գործողությունների ժամանակն ու բնույթը։
Մայիսի 9-ին Վարշավայի զինվորական գերեզմանատանը ցուցարարների բազմությունը փակել է ճանապարհը ՌԴ դեսպանի առաջ` թույլ չտալով նրան ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմից Լեհաստանն ազատագրած զոհված զինվորներին։ Անդրեևը նշել է, որ տեղում ներկա ոստիկանը հայտարարել է, որ բողոքի ակցիան համաձայնեցված է եղել քաղաքապետարանի հետ։