Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում

Արխիվային լուսանկար
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 86 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ ու զիջեց 0:5 հաշվով:
Այսօր վելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Տաշքենդ է մեկնել 11 բռնցքամարտիկով։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ) արդեն պարտվել ու լքել էին մրցաշարը։