Քաղաքական կամք ունեն. Պեսկովը` Հաղթանակի շքերթին ԱՊՀ առաջնորդների ներկայության մասին

Դմիտրի Պեսկով
Պեսկովի խոսքով` Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը հասցնելու են աշխարհի բոլոր ժողովուրդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Մոսկվայում կայացած շքերթին ԱՊՀ առաջնորդների ներկայությունը խոսում է այն մասին, որ նրանց երկրներում պատմական հիշողությունը պահպանելու քաղաքական կամք կա։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեկ ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությունը խոսում է այն մասին, որ նրանց երկրներում նույնպես քաղաքական և հասարակական կամք կա այդ հիշողությունը պահելու համար։ Այդ հիշողությունը հասցնելու ենք նաև աշխարհի բոլոր ժողովուրդներին, և այնպես, որ գոնե նրանք, ովքեր ցանկանում են, հնարավորություն ունենան ծանոթանալու իրական տեղեկատվությանը»,-ասել է Պեսկովը։
Նշենք, որ մայիսի 8-ին Մոսկվա էր մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչպես նաև հանդիպել Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների հետ: