Պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ–ի հրապարակային քննադատությունը ապակառուցողական է. Զախարովա

ՌԴ դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ–ի արդյունավետության հարցերը կազմակերպությունից դուրս քննարկելու ձգտումը տարակուսանք է առաջացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Մոսկվան հայ գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական աշխատանքների վերսկսման ուղղությամբ։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես նշել է դիվանագետը, ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը պաշտոնական Երևանի կողմից հակաարդյունավետ է։
«Տարակուսանք է առաջացնում ՀԱՊԿ–ից դուրս կազմակերպության արդյունավետության հարցերը քննարկելու Հայաստանի ղեկավարության ձգտումը, երբ դրա համար ՀԱՊԿ–ում կան բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության կայացած ուղիները, և ամենակարևորը` այդ կազմակերպության մասնակիցները պատրաստ են ոչ միայն լսել, այլև աշխատել այդ ուղղությամբ», – ասել է Զախարովան։
ՌԴ դիվանագետի խոսքով` Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք ԵՄ առաքելությանը ներկայացրել է ՀՀ ղեկավարությունը։ ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներին հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ անվտանգության որևէ երաշխիք չի տալիս և կարող է մարտահրավերներ ստեղծել։
ՀԱՊԿ–ը օգնություն է առաջարկում, իշխանությունը` լռում. պատգամավորը` Երևանի պահվածքի մասին
«Հայ գործընկերներից քայլեր ենք ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու համատեղ այլ միջոցառումների վերաբերյալ առարկայական աշխատանքները վերսկսելու համար։ Ռուսական կողմը պատրաստ է այդ աշխատանքին, ինչի մասին Երևանում քաջատեղյակ են», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում ելույթ ունենալիս ՀՀ կառավարության ղեկավարը նշել էր, որ ԵՄ առաքելությունը անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, միաժամանակ կարող է նոր մարտահրավերներ ստեղծել։
Երեկ Ռուսաստանը, այսօր ԵՄ-ն. ինչու է Փաշինյանը դժգոհ գործընկերներից և դաշնակիցներից