Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումը կայացել է կառավարությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը»,– ասված է հաղորդագրությունում:

Հանդիպումը կայացել է կառավարությունում։
Նշենք, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախորդ հանդիպումը կայացել էր մարտի 24-ին։
Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ խոսել է Արցախի մասին