ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Պակիստանի իշխանություններն անկարգությունների ֆոնին բանակային ստորաբաժանումներ են մտցրել մայրաքաղաք Իսլամաբադ։
«Բանակը մտել է քաղաք։ Ոստիկաններն ու Պակիստանի բանակը մայրաքաղաքում են հասարակական կարգը պահպանելու համար»,-ասվում է Twitter-ում Իսլամաբադի ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ցուցարարները հրկիզել են ոստիկանական տեղամասերից մեկը, ոստիկանական զրահապատ մեքենան և մասնավոր ավտոմեքենաներ: Ոստիկանության տվյալներով` անկարգությունների մասնակիցները կրակ են բացում։
Պակիստանի քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են նախկին վարչապետ, ընդդիմադիր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո:
Խանի ձերբակալությունից հետո նրա կուսակցությունը ամբողջ երկրում զանգվածային ցույցեր սկսելու կոչ է արել։
Խանի ձերբակալությունից հետո նրա կուսակցությունը ամբողջ երկրում զանգվածային ցույցեր սկսելու կոչ է արել։