Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղում է Էստոնիա

Գրիգոր Մինասյան
Հանդիպումների ընթացքում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին գործուղում է Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)։ Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am էլեկտրոնային կառավարման հարթակում։
Ըստ փաստաթղթի` նախարարի գործուղումը նախատեսված է մայիսի 15-19-ը։
Էստոնիայում քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Վերադառնալուց հետո նախարարը պետք է եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։
Նախարար Մինասյանն ու Մելնիկովը քննարկել են ՀԿԵ–ում առկա խնդիրները