ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնության կազմակերպիչները Գեորգիևյան ժապավեն կրող հանդիսատեսին հեռացրել են դահլիճից։ Այս մասին հայտնում է Inside the Games –ը` վկայակոչելով Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի (IJF) ներկայացուցչին։
«Նրանց հեռացրել են տրիբունաներից, քանի որ հրաժարվել են հանել Գեորգիևյան ժապավենները։ Նրանց նաև արգելել են մասնակցել մրցումներին»,– ասել է IJF ներկայացուցիչը։
Նշենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին։ IJF–ի գործադիր կոմիտեի որոշմամբ` Ռուսաստանի և Բելառուսի ձյուդոիստները կարող են մրցաշարին մասնակցել որպես անհատ, չեզոք մարզիկներ:
Նրանք այժմ պայքարում են 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի ուղերգրերի համար։