ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ հնարավոր է` մնա երկրում ու չմասնակցի մայիսի 19-21-ը Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին:
Պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ G7-ի գագաթնաժողովի ուղևորությունը հետաձգվի երկրի ներսում ֆինանսական խնդիրների պատճառով, Բայդենն ասել է, որ նախկինի պես ուզում է Ճապոնիա մեկնել, սակայն պետական պարտքի ու հնարավոր արժեզրկման խնդիրը ամենակարևոր բանն է, որ կա օրակարգում:
Ընդ որում, Բայդենի խոսքով, իր բացակայությունը G7 գագաթնաժողովից հնարավոր է, բայց քիչ հավանական:
Այսօր Բայդենն ասել է, որ պետական պարտքի շեմի բարձրացման շուրջ բանակցությունների ձախողման դեպքում հնարավոր արժեզրկումը կործանարար կլինի ամերիկյան տնտեսության համար:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ավելի վաղ Կոնգրեսին նամակ էր ուղարկել, որում շարադրված էր, որ իշխանությունն արդեն հունիսի 1-ին կարող է սպառել արտակարգ միջոցառումները՝ կապված պետական պարտքի վերին շեմի հետ, ինչը կարող է արժեզրկման հանգեցնել: