ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածում կատարում են հողային աշխատանքներ, պայթեցումներ, շինհրապարակից հեռացվում է հետլիցքի համար ոչ պիտանի գրունտը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Հյուսիս-հարավի» Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ հատվածում ակտիվ շինարարություն է
«Կապալառու կազմակերպությունն այս պահին 8 կմ նոր կառուցվող ճանապարհի տարբեր տեղամասերում կատարվում է հաղորդակցուղիների՝ գազատարի, ջրագծի, ոռոգման ջրի խողովակների տեղափոխություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ որոշ հատվածներում սկսվել են հետլիցքի աշխատանքները։ Իրականացվում է նաև կառուցվածքների շինարարությունը, մասնավորապես, կառուցվում են գյուղտեխնիկայի անցում և ջրատար։
«Հյուսիս-հարավի» Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ հատվածում ակտիվ շինարարություն է