Հայաստանում պատվել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Արխիվային լուսանկար
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի թիմը ՀՀ վետերանների միության աշխատակիցների ու մեներգիչ Արթուր Աղադաժանովի հետ այցելել են Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին Հայաստանի տարբեր քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պատվելու բազմօրյա ակցիա է անցկացրել «Ժառանգություն և առաջընթաց» ռուս–հայկական հումանիտար նախաձեռնությունների հիմնադրամը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել հիմնադրամից։
ՌԴ–ում ՀՀ դեսպանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններին
«Ակցիայի առաջին օրը` ապրիլի 28-ին, Երևանում` «Վետերանների միավորման» կենտրոնական գրասենյակում, «Ժառանգություն և առաջընթաց» ռուս–հայկական հումանիտար նախաձեռնության հիմնադրամի ջանքերով վետերաններին մեծարելու միջոցառումներ են անցկացվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վետերաններին նվերներ են փոխանցվել, ֆինանսական աջակցություն ցուցաբերվել։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ՌԴ դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Ռուսական տան ներկայացուցիչները։
Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ, ակցիայի մասնակիցները նշել են պաշարման մեջ եղած Գալինա Պետուխովայի ծննդյան օրը, ինչպես նաև Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել վետերաններին Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում։ Մասնավորապես, այցելել են ՀՀ պաշտպանության նախարարի պապին, որը պատերազմի մասնակից է եղել։ Միջոցառման շրջանակում նշել են նաև վետերան Խաչիկ Հովակիմյանի 100-ամյա հոբելյանը։

«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի թիմը ՀՀ վետերանների միության աշխատակիցների ու Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի մեներգիչ, ռազմահայրենասիրական երգերի կատարող Արթուր Աղադաժանովի հետ Հայրենական Մեծ պատերազմի հերոսների են այցելել Հայաստանի տարբեր քաղաքներում` Երևան, Գավառ, Մարտունի, Ապարան, Նոյեմբերյան, Վանաձոր, Ստեփանավան, Եղեգնաձոր, Սիսիան, Կապան, Աշտարակ», – հայտարարել են հիմնադրամից։

Ակցիան անցկացվել է ապրիլի 28-ից մայիսի 9-ը։ Ռուսաստանում ակցիան անցկացրել է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունն ու «Հաղթանակի կամավորները» համառուսաստանյան հասարակական շարժումը։ ՀՀ վետերանների միության աջակցությամբ Հայաստանում այն հնարավոր է դարձել «Ժառանգություն և առաջընթաց» ռուս–հայկական հումանիտար նախաձեռնություններ հիմնադրամի շնորհիվ։