Հայաստանում ՀՌՕ զինծառայողները կարգի են բերել ավտոմեքենաներն ու տանկերը

Սպասարկումն իրականացվել է ոչ միայն խոչընդոտներով ռազմական և հատուկ տեխնիկայի երթևեկության երթուղիներում, այլև տեսական պատրաստության վայրերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում զինծառայողներն ավարտել են միավորման ավտոդրոմի և տանկոդրոմի կատարելագործման, վերասարքավորման ու պլանային սպասարկման պլանային աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը։
«Մասնագետներն իրականացրել են տանկոդրոմի և ավտոդրոմի արդիականացում, որոնք ներառում են էքստրեմալ վերելքներ և վայրէջքներ, խրամատային կամուրջներ, տեղանքի դժվարանցանելի հատվածներ, ինչպես նաև այլ խոչընդոտներ, որոնք վարորդների մոտ ճարպկություն են ձևավորում ռազմական տեխնիկայով մանևրներ կատարելիս»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Սպասարկումն իրականացվել է ոչ միայն խոչընդոտներով ռազմական և հատուկ տեխնիկայի երթևեկության երթուղիներում, այլև տեսական պատրաստության վայրերում:
Հայաստանում ՀՌՕ ռազմակայանում ստուգել են ռազմական տեխնիկայի ինժեներատեխնիկական սպասարկումը
Հատուկ ուշադրություն է դարձվել բարդ հատվածներին, որտեղ ՀՌՕ անձնակազմերը բարձր արագությամբ մանևրումներ են կատարում։