Հայաստանի 2 ներկայացուցիչ կմասնակցի «Olympic Esports Series» մրցաշարի եզրափակիչ փուլին

Մրցաշարը տեղի կունենա հունիսի 22-ից 25-ը Սինգապուրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստ կմասնակցեն «Olympic Esports Series» մրցաշարի եզրափակիչ փուլին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչին մասնակցելու իրավունք են ստացել Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաև Ալեքսանդր Բորտնիկը, Ալեքսեյ Սարանան, Բասեմ Ամինը, Մաքսիմ Չիգաևը, Նգոկ Տրուոնգ Սոն Նգուենը և Ալեքսանդր Ռախմանովը:
Մրցաշարը տեղի կունենա հունիսի 22-ից 25-ը Սինգապուրում։
Շախմատիստ Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը