ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև հրացան, իսկ հագուստի գրպանում՝ չկրակված հրացանի փամփուշտ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նշված հրացանով իր վրա կրակելու միջոցով ինքնասպան է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նշված հրացանով իր վրա կրակելու միջոցով ինքնասպան է եղել:
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: