Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը ամուսնությունից 3 տարի անց բաժանվել է

Սաննա Մարին. Արխիվային լուսանկար
Զույգը ծանոթացել է 18 տարեկանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ֆինլանդիայի 76-րդ կառավարության ղեկավար, երկրի ժամանակավոր վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է ամուսնուց՝ ֆուտբոլիստ Մարկուս Ռայկոնենից բաժանվելու մասին։ Այս մասին վարչապետը հայտնել է սոցիալական ցանցերում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ամուսնալուծության հայց ենք ներկայացրել։ Մենք իրար երախտապարտ ենք 19 տարվա ամուսնության և մեր սիրելի դստեր համար»,- գրել է նա։
Մարին նշել է, որ ինքը և իր նախկին ամուսինը շարունակում են լավագույն ընկերներ ու ծնողներ մնալ։
Մարինն ու Ռայկոնենն ամուսնացել են երեք տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսի սկզբին։ Նրանք 16 տարի ապրել են քաղաքացիական ամուսնությամբ։ Հարսանիքն անցկացվել էր նախարարների կաբինետի ղեկավարի նստավայրում, հարազատների և մտերիմների մասնակցությամբ։
Զույգը ծանոթացել է 18 տարեկանում։
Նշենք, որ Սաննա Մարինի կառավարությունը հրաժարական է տվել ապրիլի 10-ին՝ կապված Ֆինլանդիայում նոր խորհրդարանական ընտրությունների հետ։ Այժմ նա ժամանակավորապես է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնը։