ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, գրում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, այսպր` ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա:
«Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,–գրում է կայքը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշամաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: