Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Իգոր Խովաևին
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։
«Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի առնչությամբ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Խովաևը Հայաստան էր եկել նաև այս տարվա փետրվարին։ ՀՀ վարչապետի հետ նա քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր հանդիպել էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Արարատ Միրզոյանն ընդունել է Իգոր Խովաևին