Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 629 620 զբոսաշրջիկ

Երևանի Հանրապետության հրապարակում. Արխիվային լուսանկար
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի կեսից ավելին եկել է Ռուսաստանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 629 620 զբոսաշրջիկ, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան 2022 թվականին։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Անցյալ տարի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է ժամանել է 347736 քաղաքացի։
Միաժամանակ բարձր են եղել նաև ապրիլ ամսվա ցուցանիշները։ 2023 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմել է 179 հազար 639 քաղաքացի։ Այս թիվը երկու անգամ գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը և 42 հազար 42 այցելուով ավելի է, քան 2019 թվականի ապրիլին։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի կեսից ավելին ժամանել են Ռուսաստանից (52% կամ 326 հազար մարդ)։ Երկրորդ տեղում Վրաստանից այցելուներն են (12% կամ 74 հազար քաղաքացի), երրորդում` Իրանից եկած քաղաքացիներն են, որոնց թիվը կազմել է 35 հազար 900 քաղաքացի (այցելուների ընդհանուր թվի 6%-ը)։ 7700 քաղաքացի էլ Հայաստան է ժամանել Ուկրաինայից և Հնդկաստանից։
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների տարիքային շեմին, ապա Հայաստան հիմնականում այցելում են 36-ից 63 տարեկան անձինք։ Հայաստան հազվադեպ են այցելում 64 և բարձր տարիքի զբոսաշրջիկներ։
Այս փորձությունով էլ անցանք. 1150 օր, և կորոնավիրուսի համավարակն ավարտվեց